Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բա մի հատ չես հարցնո՞ւմ` ոնց եմ, ոնց չեմ

Բա մի հատ չես հարցնո՞ւմ` ոնց եմ, ոնց չեմ
15.10.2013 | 00:26

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, եթե նախկինում երկրորդ-երրորդ նախագահների միջև «տուն գնալ- տուն գալ» կար` խիստ անհրաժեշտ դեպքերում (Նոր տարի, էքստրիմ վիճակներ, որոշ արարողություններ), ապա վերջին նախագահական ընտրություններից հետո այդ «շարժը» դադարել է, չհաշված երկրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային քամու նման երևալն ու անհետանալը. հիշենք` նա անգամ չմասնակցեց ֆուրշեթին:
Վերջին հանդիպումը երկու նախագահների միջև տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների շեմին. ըստ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանն անձամբ է գնացել Քոչարյանենց տուն` ինչ-ինչ հարցերի շուրջ պայմանավորվելու:
Այս «դինամիկան» հիմք է տվել կարծելու, որ վերջին օրերի ձեռնարկը` քով քովի բերելու երեք նախագահներին Գանձասարում, ուր 1723 թվին Եսայի Ջալալյանը միավորիչ շարժում սկսեց, դատապարտված է ձախողման` երեք նախագահների միմյանց նկատմամբ ունեցած «լիչնի նեպրիյազնի» պատճառով: Չնայած, ըստ մեր աղբյուրների, Բաղրամյան 26-ից հանդիպման կազմակերպիչներին ասվել է` իրենք սկզբունքորեն դեմ չեն նման հանդիպման:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ